ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

«Հանճարեղ» քայլ

«Հանճարեղ» քայլ
05.04.2025 | 12:34

Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է, որ 2021 թվականին «Հայաստանն առանց նախապայմանների, միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին՝ ...Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»:

Ցեղասպան թշնամուն կանգնեցնելու ինչպիսի հանճարեղ քայլ... Կարելի է միայն զարմանալ, թե Ստալինն ինչպես չի գլխի ընկել ու 1938-1941 թթ. Հիտլերին չի տրամադրել Կարմիր Բանակի տեղակայած ականների սովետական տեղամատյանները։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5353

Մեկնաբանություններ